ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ավելի շուտ փնտրեք ինձ

Ավելի շուտ փնտրեք ինձ
16.06.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 16

Դուք հաղթանակը տանելու վրա եք արդեն, և աշխարհի համար կարևոր համարված իրողությունները ոչինչ եք համարում, երբ շահում եք Ինձ: Հաղթողին տրված խոստումները իրոք սքանչելի են և, ի վերջո, պիտի կատարվեն:

Քայլեք Իմ ուղենշած ճանապարհով և վստահեք Ինձ:

Ոչ մի չարիք ձեզ չի պատահի:

Ես իրապես ձերն եմ, ինչպես որ դուք` Իմը:

Ձեր հանգիստը գտեք այս ճշմարտության մեջ:

Հանդարտ եղեք. այսինքն հրաժարվեք ամեն տեսակ պայքարից: Անդորրության ու հզոր վստահության տեր եղեք: Ձեր հանգիստը Ինձ մոտ փնտրեք ոչ միայն այն ժամանակ, երբ կարիք ունեք դիմակայելու և հաղթահարելու աշխարհային փորձություններն ու պայքարները, այլ նաև այն ժամանակ, երբ կատարյալ ըմբռնումի պահանջ կա ձեր մեջ, երբ կարիք ունեք ջերմությամբ ու սիրով լեցուն բարեկամության ու հաղորդակցության:

Աշխարհը, իմ այս խեղճ աշխարհը, Ինձ մոտ է շտապում այն ժամանակ, երբ իր դժվարությունները այնքան ծանրակիր են դառնում, որ չի կարողանում ուրիշ ոչ մի ձևով հաղթահարել. մոռանալով կամ բնավ չգիտակցելով, որ եթե այդ նույն եռանդով ավելի շուտ փնտրեր Իմ մտերմությունն ու սերտ հաղորդակցությունը, ապա այդ դժվարություններից շատերը բնավ չէին լինի:

Իրադարձությունները, կյանքը, նկարագիրը այնքան կփոխվեին, այնքան կմաքրվեին, որ այդ նույն դժվարությունները գոյություն իսկ չէին ունենա:

Նախապես փնտրեք Ինձ. այդ լավագույն ձևն է Ինձ կանխապես գտնելու:

Նախապես, քանի դեռ ձեր կյանքը չեն խճողել նեղություններով, դժվարություններով և հաճույքներով:

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ